ուրբաթ, հունիս 26
26 / 6 / 2026
Սերդար Քըլըչը շնորհավորել է Ռուբինյանին

Սերդար Քըլըչը շնորհավորել է Ռուբինյանին

Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորման հարցերով Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչը «X»-ում գրառում է արել՝ անդրադառնալով Ռուբեն Ռուբինյանի՝ ԱԺ նախագահի թեկնածուի պաշտոնում ընտրվելուն։

Նա, մասնավորապես, նշել է. ««Հայաստանի Ազգային ժողովի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ շնորհավորում եմ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում իմ գործընկերոջը՝ Ռուբեն Ռուբինյանին, որի հետ չորս տարիների ընթացքում ձևավորել ենք արդյունավետ աշխատանքային համագործակցություն և անկեղծ բարեկամական հարաբերություններ։ Նրան մաղթում եմ հետագա հաջողություններ նաև նոր պաշտոնում»։

Հիշեցնենք, որ ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Ռուբեն Ռուբինյանն ընտրվել է ԱԺ նախագահի թեկնածու։ Այս մասին հայտնել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՔՊ վարչության նիստից հետո։


  • Կիսվել: