հինգշաբթի, հուլիս 9
9 / 7 / 2026
Նախարարությունը հորդորում է՝ ըմբռնումով մոտենալ երեխաներ ունեցող աշխատակիցների ուշացումներին

Նախարարությունը հորդորում է՝ ըմբռնումով մոտենալ երեխաներ ունեցող աշխատակիցների ուշացումներին

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հայաստանի Հանրապետությունում նոր կորոնավիրուսի գրանցված դեպքով պայմանավորված մեկշաբաթյա արձակուրդ է հայտարարվել բոլոր ուսումնական հաստատություններում, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հորդորում է գործատուներին՝ ըմբռնումով մոտենալ երեխաներ ունեցող աշխատակիցների ուշացումներին կամ ոչ լրիվ օրով աշխատանքի հաճախելուն: Այս մասին նշված է նախարարության հայտարարության մեջ։

Միևնույն ժամանակ տեղեկացնում ենք, որ տվյալ պարագայում աշխատողների բացակայությունը հարգելի համարելու հարցը աշխատանքային օրենսդրությամբ կարգավորված չէ:

 

  • Կիսվել: