ուրբաթ, հուլիս 10
10 / 7 / 2026
«Նախադպրոցական կրթության» օրենքի նախագիծը նման սահմանադրական փոփոխություններին. նախարար

«Նախադպրոցական կրթության» օրենքի նախագիծը նման սահմանադրական փոփոխություններին. նախարար

«Նախադպրոցական կրթության մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը նման է սահմանադրական փոփոխություններին։ Այսօր այս մասին ասաց ՀՀ կրթության, գիտության,  մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը՝ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ կազմակերպված «Նախադպրոցական կրթության ոլորտի օրենսդրական բարեփոխումներն ու հիմնախնդիրները Հայաստանում» թեմայով ընդլայնված աշխատանքային քննարկման ժամանակ:

«Այս օրենքի նախագիծը սահմանադրական փոփոխությունների պես մի բան է, քանի որ հենց այն սերունդը, որի համար նախատեսված է այս օրենքի նախագիծը, ամբողջությամբ դրական առումով վերափոխելու է մեր պետությունը, որովհետև ամենասկզբի լավ հիմքի վրա ենք դնում նրա կրթական գործընթացը»,- ընդգծեց նախարարը։

Հիշեցնենք, որ հունվարի 24-ի Ազգային ժողովի նիստում առաջին ընթերցմամբ ընդունվել է  «Նախադպրոցական կրթության մասին» ՀՀօրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծը ։

  • Կիսվել: