հինգշաբթի, հունիս 4
4 / 6 / 2026
Պուտինը ստորագրել է օրենք, որով արգելվում է արտաքսել ՌԴ զինված ուժերում ծառայող օտարերկրացիներին

Պուտինը ստորագրել է օրենք, որով արգելվում է արտաքսել ՌԴ զինված ուժերում ծառայող օտարերկրացիներին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը օրենք է ստորագրել, որով կարգելվի ՌԴ տարածքից վարչական կարգով արտաքսել այն օտարերկրացիներին, ովքեր ծառայություն են անցնում Ռուսաստանի Դաշնության զինված ուժերում։ Համապատասխան փաստաթուղթը հրապարակվել է իրավական ակտերի պաշտոնական հրապարակման կայքում։

Նշվում է, որ, ըստ օրենքի, վարչական պատժի այդպիսի տեսակ, ինչպիսին է Ռուսաստանի տարածքից վարչական արտաքսումը, չի կիրառվի այն օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց նկատմամբ, որոնք պայմանագրային հիմունքներով անցել են զինվորական ծառայություն և մասնակցել մարտական գործողություններին՝ զինված ուժերի կամ այլ ռազմական կազմավորումների կազմում։շ

Եթե վարչական պատիժ նշանակելիս նախատեսված է արտաքսում, ապա դրա փոխարեն կկիրառվի տուգանք կամ պարտադիր աշխատանքներ՝ 100-ից 200 ժամ տևողությամբ։

Դրանից բացի, սպորտային մրցումների ժամանակ հանդիսատեսի վարքականոնների խախտման համար այս անձանց նկատմամբ կարող է սահմանվել մրցումների անցկացման վայրեր այցելելու արգելք՝ մեկից մինչև յոթ տարի ժամկետով։

  • Կիսվել: