ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Նաիրի Բարսեղյանն ու Սերգեյ Բաժենովն օդապարիկով իրականացրել են ամենաերկարատև առանց վայրէջքի թռիչքը

Նաիրի Բարսեղյանն ու Սերգեյ Բաժենովն օդապարիկով իրականացրել են ամենաերկարատև առանց վայրէջքի թռիչքը

Փետրվարի 16-17-ը Skyball ընկերության հիմնադիր Նաիրի Բարսեղյանն իր ռուս գործընկեր Սերգեյ Բաժենովի հետ AX-9 դասի օդապարիկով իրականացրել են ամենաերկարատև՝ 34 ժամ 39 րոպե տևողությամբ, առանց վայրէջքի թռիչք։ Այս մասին ասված է ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի ֆեյսբուքյան էջում:

«Երեկ մասնակցել եմ ռեկորդի գրանցման և դիպլոմի հանձնման հանդիսավոր արարողությանը։ Կարևորում եմ Skyball ընկերության գործունեությունը Հայաստանում արկածային զբոսաշրջության զարգացման ուղղությամբ։

Այս ռեկորդը ևս մեկ անգամ հաստատում է, որ Հայաստանն ունի ներուժ տարբեր ոլորտներում, որն անհրաժեշտ է իրացնել, և ամենակարևորը՝ ամեն կերպ զարգացնել»,- նշված է գրառման մեջ։

  • Կիսվել: