շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Եթե հնարավոր է՝ սպասեք մինչև նոյեմբեր. Պետրակովը՝ Բարսեղյանի և Բայրամյանի վերադարձի մասին

Եթե հնարավոր է՝ սպասեք մինչև նոյեմբեր. Պետրակովը՝ Բարսեղյանի և Բայրամյանի վերադարձի մասին

Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովը Կոսովոյի հետ ընկերական խաղից առաջ հանդիպել է լրագրողների հետ և պատասխանել նրանց հարցերին:

Երիտասարդներին փորձարկելու մասին
 

«Էդգար Փիլոյանը Մ21 տարեկանների կազմում կարմիր քարտ է ստացել, այդ իսկ պատճառով միացել է մեր մարզումային գործընթացին: Խաղը ցույց կտա՝ արդյոք կփորձարկե՞նք իրենց»:

Կոսովոյի հավաքականի և վաղվա խաղի մասին

 

«Կոսովոն լավ թիմ ունի, բոլոր տղաները խաղում են եվրոպական լավ թիմերում: Արդյոք անակնկալներ կլինե՞ն: Կարծում եմ՝ անակնկալներ չեն լինի: Ես երիտասարդ մարզիչ չեմ, որ հնարավոր լինի ինձ անակնկալի բերել: Առաջին իսկ 10 րոպեի ընթացքում կհասկանամ, թե ինչպես են մտադիր խաղալ:

Չանչարևիչին հարցրել եմ Կոսովոյից, բնակչությունից, խաղացողներից: Շատ պինդ ու ամուր թիմ են: Գլխով են հիանալի խաղում, պաշտպանական գիծն է ինձ շատ դուր գալիս: Շատ լավ խաղացողներ ունեն, որոնք խաղում են եվրոպական առաջատար առաջնություններում:

Շատ ցանկալի կլիներ հասնել դրական արդյունքի վաղվա խաղում: Սա ֆուտբոլ է, ու պետք է խնդիր լուծել»:

Առաջիկա ընկերական խաղերի մրցակիցների մասին

«Ընտրության հնարավորություն չենք ունեցել. առաջարկվեցին բոլոր այն թիմերը, որոնք ազատ խաղացանկ ունեին: Թոփ կամ գրանդ հավաքականներն առանձնակի մեծ ցանկություն չեն հայտնել խաղալու հավաքականի դեմ:

Հայաստանի առաջնության խաղացողների մասին

«Ազգային թիմը փորձարկումների համար չէ: Այո, այս պահին չկան խաղացողներ, որ կարող են ուժեղացնել հավաքականը: Եթե ցանկանում եք՝ ասեմ, թե շատ տաղանդավոր ու փառահեղ խաղացողներ ունեք, այդպես էլ ասեմ: Ամեն դեպքում, պետք է ճիշտը ասել: Չեմ ցանկանում նեղացնել որևէ մեկին, բայց անհրաժեշտ են այնպիսի խաղացողներ, որոնք կուժեղացնեն թիմը»:

Պոտենցիալ նորեկների մասին

«Պիզելիի միջոցով կապ ենք հաստատել բրազիլական «Գրեմիոյի» դարպասապահի՝ Արթուր Կոնեղլյանի հետ, բայց նա հրաժարվել է միանալ Հայաստանի հավաքականին: Բոլորին դիտարկում ենք, ամեն դեպքում այդ աշխարհամասից ֆուտբոլիստների հրավիրելը ցանկալի չէ, գոնե այն պատճառով, որ այդքան երկար ճանապարհներից հետո ֆուտբոլիստները գալիս և զուտ ֆիզիկապես ցանկանում են 3-4 օր հանգստանալ, քնել»:

Տիգրան Բարսեղյանի և Խորեն Բայրամյանի մասին

«Եթե հնարավոր է՝ դիմացեք մինչև նոյեմբեր ամիս. Իմ պայմանագիրը կավարտվի. Նրանց վերադարձն էլ շատ հաղթական կլինի՝ տոնախմբություններ, հրավառություններ, զվարճանքներ»:

  • Կիսվել: