ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Վրաստանում օդապարիկը բախվել է բարձրավոլտ էլեկտրահաղորդման գծին․ կա երեք զոհ

Վրաստանում օդապարիկը բախվել է բարձրավոլտ էլեկտրահաղորդման գծին․ կա երեք զոհ

Վրաստանի արեւելքում գտնվող Ասուրեթի գյուղի մոտ օդապարիկը բախվել է բարձրավոլտ էլեկտրահաղորդման գծին, ինչի հետեւանքով մահացել է երեք մարդ, հայտնել է Mtavari Arxi-ն:

Իր հերթին «Ռուսթավի 2»-ը նշել է, որ սա նախապատրաստական թռիչք էր համաշխարհային ռեկորդ սահմանելու համար։

  • Կիսվել: