ուրբաթ, հունիս 5
5 / 6 / 2026
Մյուսների մոտ առողջությունը բավարար է․ Անահիտ Ավանեսյանն այցելում է Վագիֆ Խաչատրյանին

Մյուսների մոտ առողջությունը բավարար է․ Անահիտ Ավանեսյանն այցելում է Վագիֆ Խաչատրյանին

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը բժշկական կենտրոնում այցելում է Բաքվի գերությունից ժամեր առաջ վերադարձած Վագիֆ Խաչատրյանին, որն առողջական խնդիր ունի և այժմ Նորք-Մարաշ բժշկական կենտրոնում հետազոտություններ է անցնում:

՛՛Վագիֆ Խաչատրյանն արդեն ԲԿ-ում է, առաջինն իրեն եմ այցելում, մյուսների մոտ առողջական վիճակը բավարար է։ Կհասկանանք` ինչի անհրաժեշտություն ունի, կգնահատվի առողջական վիճակը։ Ուրախ և երջանիկ ենք, որ մեր հայրենակիցները Հայաստանում են՛՛,– լրագրողների հետ զրույցում ասել է Ավանեսյանը։

՛՛Գեւորգ Սուջյանը, Դավիթ Դավթյանը, Վիգեն Էուլջեքջյանը նախնական զննությամբ առողջական խնդիրներ չունեն։ Վագիֆ Խաչատրյանի առողջական վիճակը նախնական գնահատվում է բավարար։ Նրանք տեղափոխվում են Երեւան՛՛,-այսօր ավելի վաղ իր ֆեյսբուքյան էջում գրել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

  • Կիսվել: