շաբաթ, օգոստոս 13
13 / 8 / 2022
Մուշավան թաղամասի մոտ ձորակում հայտնված ավտոմեքենայի վարորդը տեղափոխվել է հիվանդանոց

Մուշավան թաղամասի մոտ ձորակում հայտնված ավտոմեքենայի վարորդը տեղափոխվել է հիվանդանոց

Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը հունիսի 26-ին, ժամը 08։38-ին ահազանգ է ստացել, որ Կոտայքի մարզի Ջրվեժ գյուղի կամրջից դեպի Մուշավան թաղամաս տանող ճանապարհահատվածին տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան շրջվել է․ անհրաժեշտ է փրկարարների օգնություն: 

Ինչպես  հայտնում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ Փրկարար ծառայության փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը:

«Պարզվել է, որ «Lada» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Դ․ Ս․, ծնված 1994 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, շրջվել և հայտնվել հարակից ձորակում։

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդն ինքնուրույն դուրս է եկել ավտոմեքենայից և հոսպիտալացվել «Սրբ. Գր.Լուսավորիչ» ԲԿ»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը։

  • Կիսվել: