երկուշաբթի, հունիս 8
8 / 6 / 2026
Մրգաշենում 52-ամյա ատամնաբույժին սպանել են աղջկա հարցի շուրջ թեժ խոսակցության համար. նախնական վարկածներից մեկը

Մրգաշենում 52-ամյա ատամնաբույժին սպանել են աղջկա հարցի շուրջ թեժ խոսակցության համար. նախնական վարկածներից մեկը

Armlur.am-ի բացառիկ տեղեկությունների համաձայն Մրգաշենում 52-ամյա ատամնաբույժին սպանելու դեպքով իրավապահ համակարգում մեկ վարկած է նախնական քննվում։Մեզ իրավապահ համակարգից հասած լուրերի աղջկա հարց է եղել։Ըստ նախնական վարկածի խնդիրը եղել է ատամնաբույժի երիտասարդ դստեր հարցի հետ կապված ու ըստ նախնական վարկածի երիտասարդները հաշվեհարդարը տեսել են հորը տանից դուրս կանչելով ու պարզաբանումներ անելու։Արդյունքում,խոսակցությունը թեժացել է ու Ճակատագրական դարձավ բժշկի համար։

Հայտնել էինք,որ Մրգաշենում դանակահարությամբ սպանվել է գյուղի ատամնաբույժ Արթուր Ավագյան-ը՝ իր տան մոտ

Ավելի վաղ Ներքին գործերի նախարարություն-ը հայտնել էր, որ այսօր՝ ժամը 12:00-ին, շտապօգնությունից ահազանգ է ստացվել ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն, ըստ որի՝ Կոտայքի մարզի Մրգաշեն գյուղում դանակահարված անձ կա։
Դեպքի վայր են մեկնել ոստիկանության տարբեր ստորաբաժանումների օպերատիվ խմբեր։ Պարզվել է, որ ստացած վնասվածքներից նույն գյուղի բնակիչ Արթուր Ավագյանը մահացել է։ Ձեռնարկվում են միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։

Գյուղի վարչական ղեկավար Սիրեկան Հարությունյան-ը լրատվամիջոցներին հայտնել է, որ սպանվածը՝ ծնված 1974 թվականին, ամուսնացած էր և երեք անչափահաս երեխաների հայր։ Նրա խոսքով՝ Ավագյանը եղել է գյուղի ատամնաբույժը և միաժամանակ զբաղվել է նաև մեղվաբուծությամբ։

Դեպքի պահին կինը տանն է եղել։ Վարչական ղեկավարի խոսքով՝ նա շոկային վիճակում է և հակասական տվյալներ է ներկայացրել դեպքի մասին։ Տնից դուրս գալուց մոտ 5–10 րոպե անց շունը նրա ոտնամանը ներս է բերել։ Դրանից հետո ընտանիքի անդամները կասկածել են, որ ինչ-որ բան այն չէ, դուրս են եկել և հայտնաբերել ատամնաբույժին գետնին ընկած։

  • Կիսվել: