ուրբաթ, մայիս 31
31 / 5 / 2024
Մոտ 30 րոպե Դալմայի 2-րդ հարկի մի հատվածում ցնցումները չէին դադարում. Գիդաչյան

Մոտ 30 րոպե Դալմայի 2-րդ հարկի մի հատվածում ցնցումները չէին դադարում. Գիդաչյան

Մոտ 30 րոպե Դալմայի 2–րդ հարկի մի հատվածում ցնցումները չէին դադարում։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասել է ԱԻՆ փրկարար ծառայության բնակչության պաշտպանության վարչության պետ Տիգրան Գիդաչյանը՝ անդրադառնալով Դալմա Գարդեն Մոլում երեկոյան տեղի ունեցած դեպքին

Ըստ նրա՝ ոչ միայն Հայաստանում, այլեւ տարածաշրջանում երկրաշարժի կամ ցնցումների տիպի  երեւույթներ չեն գրանցվել: Գիդաչյանը նշել է. «Անվտանգությունից ելնելով աշխատակիցներին եւ ժողովրդին տարհանեցինք, սեյսմիկ ծառայության աշխատողները տեղադրեցին չափող սարքեր, որպեսզի ճշտեն պատճառը»:

Նա նաեւ հավելել է, որ ցնցումների պատճառը հավանաբար եղել են հարակից տարածքում շինարարական աշխատանքները: «Հավանաբար՝ շրջակայքում եղել է ծանր ինժեներական տեխնիկայի աշխատանք։ Հիմա կիրականացվի շենքի գործիքային ստուգում, որպեսզի համոզվենք, որ շենքի համար  վտանգավոր ոչինչ չկա»,-ասել է նա։

  • Կիսվել: