Մոսկվայում 4 տարեկան երեխան ընկել է վեցերորդ հարկից
Մոսկվայի հարավում վեցերորդ հարկի բնակարանի պատուհանից երեխա է ընկնել: Ստացած վնասվածքներից նա մահացել է շտապօգնության մեքենայում, հայտնում է Ria.ru-ն։
Դեպքի առիթով քրեական գործ է հարուցվել, լրագրողներին հայտնել է քննչական կոմիտեի Մոսկվայի գլխավոր շտաբի ղեկավարի ավագ օգնականը:
Ըստ հետաքննության տվյալների՝ ապրիլի 23-ի առավոտյան 2018 թվականին ծնված տղան, որը ծնողների կողմից թողնվել է առանց հսկողության, հենվել է մոծակների ցանցին։ Ցանցը չի դիմացել երեխայի քաշին, արդյունքում տղան 6-րդ հարկի պատուհանից ընկել է։