ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Մոսկվայի Կրեմլի պատի պանթեոնի տարածքում ծաղիկներ են դրվել Հովհաննես Բաղրամյանի գերեզմանին

Մոսկվայի Կրեմլի պատի պանթեոնի տարածքում ծաղիկներ են դրվել Հովհաննես Բաղրամյանի գերեզմանին

Հովհաննես Բաղրամյանի ծննդյան 125-ամյակի կապակցությամբ Մոսկվայի Կրեմլի պատի պանթեոնի տարածքում տեղի է ունեցել ծաղիկների և ծաղկեպսակների տեղադրման արարողություն ԽՍՀՄ կրկնակի հերոսի, Խորհրդային Միության մարշալի գերեզմանին։ Այս մասին հայտնում են ՌԴ-ում Հայաստանի Հանրապետության դեսպանատնից։

Միջոցառմանը մասնակցել է ՌԴ-ում ՀՀ դեսպան Վաղարշակ Հարությունյանը։ Ելույթ ունենալով միջոցառմանը՝ դեսպան Վ․ Հարությունյանն ընդգծել է անվանի հայազգի հրամանատարի մեծ ներդրումը ֆաշիզմի դեմ պայքարում և Հայրենական մեծ պատերազմում Հաղթանակի նվաճման գործում։ Վ․ Հարությունյանն նշել է նաև, որ հայ ժողովուրդը հպարտանում է Հ․ Բաղրամյանի սխրանքներով և մեծ հարգանքով պահպանում նրա հիշատակը։
 
Արարողությանը ներկա են եղել ՌԴ բանակի գեներալ Վլադիմիր Իսակովը, Հ․ Բաղրամյանի թոռներն ու ազգականները, վետերանների կառույցի, ՌԴ ԶՈւ Գլխավոր շտաբի ներկայացուցիչներն ու ռազմական բուհերի կուրսանտները։

  • Կիսվել: