շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Ռուս խաղաղապահների դուրսբերումը Ղարաբաղից համապատասխանում է տարածաշրջանում առկա իրողություններին. Պեսկով

Ռուս խաղաղապահների դուրսբերումը Ղարաբաղից համապատասխանում է տարածաշրջանում առկա իրողություններին. Պեսկով

Ռուս խաղաղապահները լքել են Լեռնային Ղարաբաղը, քանի որ տարածաշրջանում նրանց համար այլևս գործառույթներ չեն մնացել։ Այս մասին Առաջին ալիքի եթերում հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի-ն:

Նա նշել է, որ իրավիճակը հնարավոր դարձավ այն բանից հետո, երբ Հայաստանը ճանաչեց Ադրբեջանի սահմանները։

«Դա (խաղաղապահների դուրսբերումը-խմբ.) համապատասխանում է ներկայիս իրողություններին, որոնք ձևավորվել են տարածաշրջանում այն ​​բանից հետո, երբ Հայաստանը ճանաչեց Ադրբեջանի սահմանները 1991 թվականի դրությամբ»,-ասել է Պեսկովը:

Նա նաև հավելել է. «Այնտեղ աշխարհաքաղաքական իրողությունները փոխվել են, և նրանց այլևս գործառույթներ չեն մնացել»:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: