կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Մոսկվայի իրավապահների կողմից հետախուզվող անձը հայտնաբերվել է Բագրատաշենում

Մոսկվայի իրավապահների կողմից հետախուզվող անձը հայտնաբերվել է Բագրատաշենում

Հունվարի 5-ին Բագրատաշենի սահմանային վերահսկողության բաժնից ոստիկանության Նոյեմբերյանի բաժին է տեղափոխվել 24-ամյա Ալեքսանդր Ս.-ն, որը 2022 թ. ապրիլի 20-ից ՌԴ Մոսկվա քաղաքի իրավապահների կողմից հետախուզվում էր խարդախության մեղադրանքով: Այս մասին հայտնում են ՆԳՆ ոստիկանական ծառաությունից։

Հայտնաբերման մասին տեղյակ է պահվել հետախուզումը նախաձեռնողին:

Խափանման միջոցը՝ ստորագրություն:

 

  • Կիսվել: