կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի ներկայացուցիչները հանդիպումներ են ունեցել Գեղարքունիքի մարզի համայնքներում

Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի ներկայացուցիչները հանդիպումներ են ունեցել Գեղարքունիքի մարզի համայնքներում

Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի ուսումնական գծով փոխտնօրեն Արթուր Կարապետյանը և վարժարանի սաները, Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի աջակցությամբ հանդիպումներ են ունեցել մարզի Գավառ, Սևան և Ճամբարակ համայնքների հանրակրթական դպրոցների 9-րդ դասարանցիների, նրանց ծնողների, ՆԶՊ առարկան դասավանդող ուսուցիչների հետ։

Ինչպես տեղեկացանք Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմից, մասնագիտական կողմնորոշման և կրթական իրազեկման շրջանակներում վարժարանի փոխտնօրենը և սաները հանդիպման մասնակիցներին ներկայացրել են վարժարանի ընդունելության կարգը, գործող պայմանները, վարժարանի և զինվորական մասնագիտության առավելությունները, կրթական առաջնահերթությունները։

Վարժարանի սաները խոսել են նաև վարժարանում իրենց հագեցած առօրյայի մասին, կիսվել տպավորություններով և կարծիքներով։

Հանդիպումների ավարտին մասնակիցները վարժարանի ներկայացուցիչներից ստացել են իրենց հուզող հարցերի պատասխանները։

  • Կիսվել: