չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
Մոլդովայի խորհրդարանի նախագահն Ալեն Սիմոնյանին շնորհավորել է Անկախության տոնի առթիվ

Մոլդովայի խորհրդարանի նախագահն Ալեն Սիմոնյանին շնորհավորել է Անկախության տոնի առթիվ

Մոլդովայի խորհրդարանի նախագահ Իգոր Գրոսուն ՀՀ անկախության տոնի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին:

Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԺ-ից, Մոլդովայի Հանրապետության խորհրդարանի նախագահի շնորհավորական ուղերձում նշված է.

«Մոլդովայի Հանրապետության խորհրդարանի եւ իմ անունից ընդունեք իմ անկեղծ շնորհավորանքները Հայաստանի Հանրապետության անկախության օրվա առթիվ:

Հուսով եմ, որ հայ-մոլդովական կապերի հետեւողական ամրապնդումը երկու երկրների համար նոր հնարավորություններ կբացի երկկողմ երկխոսության հետագա զարգացման համար: Ես նաեւ հաստատապես համոզված եմ, որ միջխորհրդարանական հարաբերությունների դրական դինամիկան անգնահատելի ներդրում կունենա Մոլդովայի Հանրապետության եւ Հայաստանի Հանրապետության արդյունավետ փոխշահավետ համագործակցության ընդլայնման գործում` ի շահ մեր երկրների ժողովուրդների:

Մաղթում եմ Ձեզ եւ ողջ հայ ժողովրդին քաջառողջություն, խաղաղություն եւ բարեկեցություն»: 

  • Կիսվել: