շաբաթ, մայիս 17
17 / 5 / 2025
Մխիթար Զաքարյանն ու Արթուր Սարգսյանը առանց դատարանի որոշման այսօր ազատ են արձակվելու «Վարդաշեն» ՔԿՀ-ից. պաշտպան

Մխիթար Զաքարյանն ու Արթուր Սարգսյանը առանց դատարանի որոշման այսօր ազատ են արձակվելու «Վարդաշեն» ՔԿՀ-ից. պաշտպան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Մխիթար Զաքարյանն ու Արթուր Սարգսյանը առանց դատարանի որոշման այսօր ազատ են արձակվելու «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկից: Այս մասին հայտնել է Արթուր Սարգսյանի պաշտպան Էմին Խաչատրյանը:

Նշենք, որ քիչ առաջ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դահլիճից ազատ է արձակվել ԱԺ պատգամավոր Արմեն Չարչյանը: Նրա նկատմամբ կիրառվեց ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոց:

Նշենք նաև, որ ՀՀ Սահմանադրական դատարանը նախօրեին հրապարակել է իր դեկտեմբերի 7-ի որոշումը, ըստ որի պատգամավոր ընտրված անձինք չեն կարող լինել անազատության մեջ:

  • Կիսվել: