երկուշաբթի, մայիս 12
12 / 5 / 2025
Մխչյանում բախվել են Գերմանիայի քաղաքացու BMW-ն ու Opel-ը. վերջինը կոտրել է բնակչի տան ցանկապատը

Մխչյանում բախվել են Գերմանիայի քաղաքացու BMW-ն ու Opel-ը. վերջինը կոտրել է բնակչի տան ցանկապատը

Այսօր՝ հունվարի 29-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 11:40-ի սահմաններում Մխչյան գյուղի վարչական տարածքում բախվել են BMW և Opel մակնիշի ավտոմեքենաները:  

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արտաշատ» բժշկական կենտրոն, իսկ 2 հոգու տեղում առաջին բուժօգնություն է ցուցաբերել շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը:

Բախման հետևանքով Opel-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և կոտրել բնակչի տան ցանկապատը:

Աղբյուրի տեղեկություններվ՝ BMW-ի վարորդը Գերմանիայի Դաշնային Հանրապետության քաղաքացի է:

  • Կիսվել: