Միրզոյանն ԱԺ պատգամավորներին, աշխատակազմում պետական ծառայողներին և մի շարք աշխատողների պարգևատրել է
ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ԱԺ պատգամավորներին, աշխատակազմում պետական ծառայողներին և աշխատակազմի մի շարք աշխատողներին պարգևատրելու մասին որոշում է ստորագրել:
«Ղեկավարվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի 12-րդ եւ 22-րդ կետերով` կարգադրում եմ.
1.Ազգային ժողովի պատգամավորներին, Աշխատակազմում պետական ծառայողներին եւ աշխատակազմի մի շարք աշխատողներին խրախուսել միանվագ դրամական պարգեւատրմամբ ամսական պաշտոնային դրույքի 30%-ի չափով՝ համաձայն հավելվածի:
2.Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Տ. ԳԱԼՍՏՅԱՆԻՆ` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել համապատասխան վճարումների կատարումը»,-ասված է որոշման մեջ:
Բացի այդ՝ Միրզոյանը նաև կարգադրել է. «Ղեկավարվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի 22-րդ կետով եւ «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքի 22-րդ հոդվածով` կարգադրում եմ.
Ազգային ժողովի աշխատակազմի մի շարք պետական ծառայողներին եւ աշխատողներին պարգեւատրել ամսական պաշտոնային դրույքի 100%-ի չափով՝ համաձայն 1-ին եւ 2-րդ հավելվածների»: