երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
«Միքայելյան» հիվանդանոցում վարակված քաղաքացիներից քանի՞սն է պատվաստված եղել

«Միքայելյան» հիվանդանոցում վարակված քաղաքացիներից քանի՞սն է պատվաստված եղել

«Միքայելյան» համալսարանական հիվանդանոցում 1673 Covid վարակակիր բուժօգնություն է ստացել։

Երևանի պետական բժշկական համալսարանի աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանի հրապարակած տվյալներով՝ 1673 քաղաքացիների մեջ ընդամենը 35 վարակակիր է եղել պատվաստված։

«93 օրերի ընթացքում՝ մարտի 15-ից-հունիսի 15-ը՝, 845 քաղաքացի բուժօգնություն է ստացել։ 845 քաղաքացիներից 308-ին բուժօգնություն է տրամադրվել վերակենդանացման բաժանմունքում։ 71 օրերի ընթացքում՝ հուլիսի 27-ից հոկտեմբերի 5-ը ներառյալ, 828 Covid վարակակիր բուժօգնություն է ստացել, քաղաքացներից 291-ը գտնվել են վերակենդանացման բաժանմունքում։

Արձանագրենք, 1673 քաղաքացիների մեջ ընդամենը 35 վարակակիր է եղել պատվաստված, որոնցից միայն 12-ը՝ 2 դեղաչափով, իսկ մահացածների շրջանում չունենք որևէ պատվաստված անձ», - նշել է նա։

Ըստ Դանիելյանի՝ պատվաստված քաղաքացիներից 17-ը կարողացել են հաղթահարել Covid-ը, չնայած ունեցել են բավականին ծանր առողջական խնդիրներ։

Նա նշել է նաև, որ Համալսարանական բուժհաստատությունում վերջին օրերին ծանր և ծայրահեղ ծանր հիվանդների աճ է գրանցվում։

«Այսօրվա դրությամբ «Միքայելյան» համալսարանական հիվանդանոցի Covid բաժանմունքի շուրջ 146 մահճակալից գրեթե բոլորը զբաղված է», - հավելել է Դանիելյանը։

  • Կիսվել: