հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
ՀՀ-ն Covid-ի դեմ մոտ 20 մլն դոլարի պատվաստանյութ է գնել. ինչքա՞ն են եղել ընդհանուր ծախսերը

ՀՀ-ն Covid-ի դեմ մոտ 20 մլն դոլարի պատվաստանյութ է գնել. ինչքա՞ն են եղել ընդհանուր ծախսերը

 Հայաստանը շուրջ 20 մլն ԱՄՆ դոլարի կորոնավիրուսի դեմ ստեղծված (դեղերի մշակման պահից,– խմբ.) պատվաստանյութ է գնել։ Այս մասին Sputnik Արմենիայի հարցմանն ի պատասխան հայտնել են ՀՀ առողջապահության նախարարությունից։
2023 թվականի մարտի 9-ի դրությամբ Հայաստանը գնել և նվեր է ստացել 3 մլն 840 հազար 600 դեղաչափ AstraZeneca, Sputnik V, CoronaVac, Sinopharm, Moderna, Sputnik Light, Pfizer պատվաստանյութեր։
ՀՀ առողջապահության նախարարությունը գնել է 1 մլն 847 հազար 260 դեղաչափ պատվաստանյութ և ծախսել 7 մլրդ 495 հազար 072.2 դրամ (19.2 մլն ԱՄՆ դոլար), ներառյալ բոլոր ծախսերը։
 
2023 թվականի մարտի 9-ի դրությամբ COVID-19–ի դեմ պատվաստում է ստացել 1 մլն 143 հազար 385 քաղաքացի։ Նրանցից առաջին դեղաչափը ստացել է 1 մլն 159 հազար 999 մարդ, իսկ երկրորդ դեղաչափը` 1 մլն 041 հազար մարդ, բուստեր դեղաչափն էլ ստացել են 88 հազար 923–ը։
 
Բժշկական սպասարկում իրականացնող կազմակերպությունների կողմից խոտանվել է Հայաստանին նվիրաբերված 798 հազար 884 դեղաչափ ժամկետանց պատվաստանյութ։

  • Կիսվել: