կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Մի՛ մոռացեք այն մարդկանց մասին, որոնք ունեն ձեր արյան կարիքը. Արյունաբանական կենտրոն

Մի՛ մոռացեք այն մարդկանց մասին, որոնք ունեն ձեր արյան կարիքը. Արյունաբանական կենտրոն

Դեկտեմբերի 25-ին` շաբաթ օրը, Պրոֆ. Ռ.Հ. Յոլյանի անվան Արյունաբանական կենտրոնի Արյան բանկն աշխատելու է:

«Հարգելի՛ հայրենակիցներ, նախատոնական այս շրջանում, մտերիմների, ընկերների ու հարազատների համար նվերներ նախապատրաստելիս, մի մոռացեք այն մարդկանց մասին, ովքեր ունեն ձեր արյան կարիքը։

Ամփոփեք տարին ամենակարևոր ու բարի գործով․ նվիրեք կյանք...»,- նշում են Արյունաբանական կենտրոնից։

Դոնորների ընդունումը իրականացվում է անձը հաստատող փաստաթղթով:

Արյունատվության հակացուցումներին կարելի է ծանոթանալ այստեղ։

  • Կիսվել: