Մեզ ասում են՝ մի արեք ակցիաներ, բանակցում ենք՝ ձեզ ճանապարհելու համար. քաղաքացիներից մեկը դուրս եկավ հանդիպման դահլիճից
Շարունակվում է Ռուսաստան մեկնել ցանկացող քաղաքացիների և «Իմ քայլ»-ի պատգամավորների հանդիպումը ՔՊԿ գրասենյակում:
Նշենք, որ նրանց հանդիպումը դռնփակ է, լրագրողներին թույլ չի տրվել ներկա լինել՝ այն պատճառաբանությամբ, որ քաղաքացիները կարող են կաշկանդվել:
Քաղաքացիներից մեկը դահլիճից դուրս եկավ և տեղեկացրեց, որ իրենց հարցերին վեց պատգամավոր է պատասխանում:
Նա ասաց. ՛՛Մեզ ասում են՝ մի արեք ակցիաներ, մենք ամեն ինչ անում ենք, բանակցում ենք՝ ձեզ ճանապարհելու համար, հիմա տեսնենք՝ ինչքանով է դա ճիշտ՛՛:
Նա նաև նշեց, որ հստակ ժամկետ չի նշվում:
՛՛Իրենք ասում են, բայց մենք չենք հավատում, անընդհատ, այսքան ժամանակ նույն բանն ասվել է , բայց առաջընթաց չկա: Չենք հավատում, որ լինի: Մենք, եթե չբարձրանայինք վերև, իրենք պետք է ժամերով նստեին այստեղ, մենք էլ դրսում էս վիճակով նստել ենք երկու օր՛՛,-ասաց քաղաքացին::


