Մեծ Մասրիկում լույս աշխարհ է եկել ընտանիքի 9-րդ երեխան
Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի Մեծ Մասրիկ բնակավայրի բնակիչներ Արմեն Մանուկյանի և Աննա Շաբոյանի ընտանիքում լույս աշխարհ է եկել ընտանիքի 9-րդ երեխան։
Նորածինը տղա է, 2770 գրամ քաշով և 51 սմ հասակով։ Նորածինն ունի 2 եղբայր և 6 քույր։