ուրբաթ, հուլիս 17
17 / 7 / 2026
Մեր վրաստանաբնակ հայրենակիցները ՀՀ-ին շնչառական սարքեր են նվիրաբերել

Մեր վրաստանաբնակ հայրենակիցները ՀՀ-ին շնչառական սարքեր են նվիրաբերել

Վրաստանում ՀՀ դեսպանության ֆեյսբուքյան էջի հաղորդմամբ՝ վրաստանաբնակ մեր մի քանի հայրենակիցներ նոր կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակներում Հայաստանին նվիրաբերել են 27 շնչառական սարքեր։

Աղբյուրի փոխանցմամբ՝ Վրաստանում ՀՀ դեսպանությունը կազմակերպել է շնչառական սարքերի տեղափոխումը Հայաստան։

«Շնորհակալություն ենք հայտնում նախաձեռնության հեղինակներին և ֆինանսական աջակցություն ցուցաբերողներին»,– ասվում է հաղորդագրության մեջ։

 
 

  • Կիսվել: