ուրբաթ, մայիս 9
9 / 5 / 2025
Մեր գողացված երազների օրն է, Եռաբլուրին պարտք ունենք. Բագրատ Սրբազան

Մեր գողացված երազների օրն է, Եռաբլուրին պարտք ունենք. Բագրատ Սրբազան

Դառը պայմաններում ենք գտնվում, երբ մեր Արցախ աշխարհը գոյություն չունի, զրկված ենք, բազմահազար տեղահանվածներով, ՀՀ սահմանները խոցված, շարունակական սպառնալիքների ներքո, գողացված ուրախության պատվի ժամանակներում: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 21-ին «Եռաբլուր» պանթեոնում լրագրողների հետ զրույցում նշեց Բագրատ Սրբազանը:

«Այդուհանդերձ, այսօր մեր արյունով գնված եւ արյունով պահված, մեր բազմաթիվ նահատակ հայրենակիցների կյանքով նվաճված անկախության տոնն է: Մեր այցելությունը առաջին հերթին Եռաբլուր ուխտի նշանակություն ունի: Ինչպես միշտ ասել եմ, առաջին պայմանով այդ հաղթանակը, երազը, հայրենիքը իրենց վերադարձնելու ուխտն է»,-ասաց նա:

Բագրատ Սրբազանի խոսքով, զոհվածների ծնողները պայքարի առաջնագծում են գտնվում. «Այդ պայքարի մեջ գտնվելիս մեր սիրելի ծնողները հանձն են առել մեզ հետ միասին իրենց ուսերի վրա կրելու հաղթանակի տեսլիքը եւ առաջնորդելու մեզ դեպի այդ հաղթանակը»:

Նշենք, որ զոհված զինծառայողների ծնողները, որոնք Եռաբլուրում էին նախօրեից, լրագրողների հետ զրույցում  հայտարարել են, որ  հավաքվել են այնտեղ, որպեսզի թույլ չտան Փաշինյանի  մուտքը Եռաբլուր:

  • Կիսվել: