շաբաթ, մայիս 10
10 / 5 / 2025
«Ռիո Մոլ»-ի տանիքում hրդեհ է բռնկվել

«Ռիո Մոլ»-ի տանիքում hրդեհ է բռնկվել

Մայիսի 9-ին, ժամը 16։03-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի «Ռիո Մոլ» առևտրաժամանցային կենտրոնի տանիքից ծուխ է նկատվում։ Այս մասին հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից:

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ  Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից վեց մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խմբերը։ 

Ըստ նախնական տվյալների՝ այրվում է օդափոխման համակարգի հատվածի արտաքին երեսպատումը։

  • Կիսվել: