Պեսկովը Վուչիչի և Ֆիցոյի՝ Մոսկվա այցը հերոսության դրսևորում է անվանել
Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչի և Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոյի՝ Մոսկվա ժամանումը՝ Հաղթանակի 80-ամյակը նշելու համար, հերոսության ակտ է։ Այս մասին Առաջին ալիքի եթերում հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Մեր ժամանակներում, եթե խոսենք Վուչիչի և Ֆիցոյի մասին, սա պարզապես հերոսության նման մի արարք է։ Հերոսության արարք, իսկապես, որովհետև չնայած այս բացահայտ, անզուսպ ճնշմանը, Հաղթանակի օրվան հարգանքի տուրք մատուցելու սեփական ինքնիշխան կամքը ցուցադրելը, իհարկե, արժանի է բարձրագույն գովասանքի», – ասել է Պեսկովը՝ պատասխանելով այն հարցին, թե ինչպես է ընթանում Հաղթանակի 80-ամյակի տոնակատարությունը Մոսկվա ժամանած օտարերկրյա առաջնորդների հասցեին սպառնալիքների ֆոնին։