ուրբաթ, հուլիս 17
17 / 7 / 2026
Մենք ելնում ենք այն կանխավարկածից, որ կորոնավիրուսի համավարակի գագաթնակետը պետք է լինի հունիսի վերջին. Փաշինյան

Մենք ելնում ենք այն կանխավարկածից, որ կորոնավիրուսի համավարակի գագաթնակետը պետք է լինի հունիսի վերջին. Փաշինյան

Մենք ելնում ենք այն կանխավարկածից, որ կորոնավիրուսի համավարակի գագաթնակետը պետք է լինի հունիսի վերջին, բայց հարցը հետեւյալն է՝ դա հիմնավորող եւ ապացուցող որեւէ տվյալ չկա: Այս մասին այսօր պարետատան նիստից հետո կայացած ճեպազրույցում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ քննարկել են տարբեր սցենարներ, այդ թվում՝ տոտալ սահմանափակումների փուլ մտնելու տարբերակը, սակայն որևէ սցենար իրականացնելուց առաջ պետք է վստահ լինել, թե որքանով այն կլուծի մեր խնդիրները:

՛՛Որեւէ մեկը չի կարող ապացուցված համարել, որ մեր պիկը լինելու է հունիսին, այլ ոչ հոկտեմբերին, դեկտեմբերին, նույնիսկ ոչ 2021-ի փետրվարին:

Ինչպես տեսնում ենք՝ կորոնավիրուսի վարակը ամբողջ աշխարհում շարունակվում է տարբեր դինամիկաներով, տարբեր տեմպերով եւ հետեւաբար, այս առումով անորոշությունները շատ են՛՛,-ասաց վարչապետը:

Նա կրկին նշեց, որ իր պատկերցրած հիմնական լուծումը անհատական վարքի փոփոխությունն է և յուրաքանչյուրի անհատական պատասխանատվությունը:

  • Կիսվել: