երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Մեկնարկել են Իսահակյան-Գյումրի հանրապետական նշանակության ավտոճանապարհի հիմնանորոգման աշխատանքները

Մեկնարկել են Իսահակյան-Գյումրի հանրապետական նշանակության ավտոճանապարհի հիմնանորոգման աշխատանքները

Պետական բյուջեի միջոցներով մեկնարկել են Իսահակյան-Գյումրի հանրապետական նշանակության ավտոճանապարհի կմ 68+300 – կմ 70+800 հատվածի հիմնանորոգման աշխատանքները Ղարիբջանյան գյուղի հատվածում։

Ինչպես հայտնում են ՀՀ Շիրակի մարզպետարանից, 2․5 կմ հատվածի հիմնանորոգումը կիրականացվի այս տարի։ Այս պահին հեռացվում է հին գրունտը, կտեղադրվեն նոր հիմքեր և երկշերտ ասֆալտբետոնյա ծածկույթ։

  • Կիսվել: