շաբաթ, մայիս 17
17 / 5 / 2025
Մեկնարկել են Ամասիա համայնքի Ամասիա բնակավայրի ճանապարհների ասֆալտապատման աշխատանքները

Մեկնարկել են Ամասիա համայնքի Ամասիա բնակավայրի ճանապարհների ասֆալտապատման աշխատանքները

Պետություն-համայնք համագործակցության արդյունքում՝ համայնքների 2021 թվականի տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրի շրջանակներում, մեկնարկել են Ամասիա համայնքի Ամասիա բնակավայրի ճանապարհների ասֆալտապատման աշխատանքները։
 
Բարեկարգման խիստ կարիք ունեցող, բնակավայր մուտք գործող փողոցից մինչև Ամասիայի համայնքապետարան ընկած դժվարանցանելի հատվածի նորոգման համար անհրաժեշտ գումարի 40 տոկոսը տրամադրելու է պետությունը, 60 տոկոսը՝ համայնքը։ Արդյունքում համայնքում կբարեկարգվի 3150 քառակուսի մետր ճանապարհահատված։
 
Ծրագրի ընդհանուր արժեքը 27 մլն 560 հազար դրամ է։ Շինարարական աշխատանքներն իրականացվում են «Աշոցքի ԱՏՃ» ՓԲԸ կողմից:
 
 
 
 
 
 

 

  • Կիսվել: