երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Մեկ շաբաթում գրանցվել է 215 արտակարգ դեպք. տուժել է 108 մարդ, փրկվել է 6 քաղաքացի

Մեկ շաբաթում գրանցվել է 215 արտակարգ դեպք. տուժել է 108 մարդ, փրկվել է 6 քաղաքացի

ՀՀ ԱԻՆ ՓԾ  ճգնաժամային կառավարման  ազգային կենտրոնում դեկտեմբերի 16-ից 22-ը գրանցվել է 364 դեպք, որից  215-ը՝ արտակարգ:

Նշված ժամանակահատվածում արձանագրվել է 129 կենցաղային կանչ, 124 հրդեհի ահազանգ, 79 ճանապարհատրանսպորտային պատահար, որի հետեւանքով տուժել է 108 մարդ, իսկ փրկարարական օպերատիվ գործողությունների արդյունքում՝ փրկվել 6 քաղաքացի:

Շաբաթվա ընթացքում արձանագրվել է թունավորման 6 դեպք, տուժել է 9 քաղաքացի:

Եղանակային պայմանների հետ կապված գրանցվել է տրանսպորտային միջոցների արգելափակման 3 դեպք: Փրկարարներն օգնություն են ցուցաբերել 2 քաղաքացու եւ անվտանգ տարածք տեղափոխել ավտոճանապարհներին արգելափակված 3 տրանսպորտային միջոց:

ՀՀ ԱԻ նախարարությունը հորդորում է թե՛ կենցաղում, թե՛ ճանապարհներին լինել զգոն եւ խստորեն պահպանել անվտանգության կանոնները:

  • Կիսվել: