շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Մեկ շաբաթում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 3761 խախտում

Մեկ շաբաթում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 3761 խախտում

Մարտի 18-25-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 3761 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 206 մեքենա։

Մասնավորապես, հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող՝ 105, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 192 անձ։ Հայտնաբերվել են հաշվառման համարանիշի հետ կապված՝ 22, չամրակապված վարելու՝ 498, վարելիս ծխախոտային արտադրատեսակ օգտագործելու՝ 153, վարելիս հեռախոսից օգտվելու՝ 111, հետիոտնի՝ ոչ սահմանված վայրով անցնելու՝ 383, գերձայնային ազդանշաններով կամ փարոսիկներով երթևեկելու՝ 1 և 1583 այլ իրավախախտումներ։ 98 մեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 156-ը՝ տեխնիկական զննություն չանցած, 71-ը՝ արտաքին լուսային սարքերի անսարքությամբ, 115-ը՝ թաղանթապատված դիմապակիով և կողային ապակիներով։ Բացի այդ, տարբեր կասկածանքներով ձերբակալվել ու բաժիններ են տարվել 83 անձ։

Նույն ժամանակահատվածում մարզերում պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 11069 խախտում՝ պահպանվող հատուկ տարածքներ տեղափոխելով 223 տրանսպորտային միջոց։

Հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող՝ 180, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 605 անձ։ Հայտնաբերվել են հաշվառման համարանիշի հետ կապված՝ 72, չամրակապված վարելու՝ 1829, վարելիս ծխախոտային արտադրատեսակ օգտագործելու՝ 159, վարելիս հեռախոսից օգտվելու՝ 281, հետիոտնի՝ ոչ սահմանված վայրով անցնելու՝ 82, արագության գերազանցման՝ 1403, գերձայնային ազդանշաններով կամ փարոսիկներով երթևեկելու՝ 1 և 3334 այլ իրավախախտումներ։ 269 մեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 1224-ը՝ տեխնիկական զննություն չանցած, 750-ը՝ արտաքին լուսային սարքերի անսարքությամբ, որից 16-ը՝ բեռնատարներ, 327-ը՝ թաղանթապատված դիմապակիով և կողային ապակիներով։ Բացի այդ, տարբեր կասկածանքով ձերբակալվել ու բաժիններ են տարվել 35 անձ։

  • Կիսվել: