ուրբաթ, հունիս 19
19 / 6 / 2026
Մեկ միլիոն այց` առողջության ապահովագրության շրջանակում. Ավանեսյան

Մեկ միլիոն այց` առողջության ապահովագրության շրջանակում. Ավանեսյան

Մեկ միլիոն այց` առողջության ապահովագրության շրջանակում:Այս մասին Ֆեյսբուքյան իր էջում գրել է Առողջության նախարար Անահիտ Ավանեսյանը։ 

""Մեկուկես ամսում արձանագրված այս ցուցանիշը փաստում է` ռեֆորմն անհրաժեշտ էր, սպասված ու շատերի համար տարիներով, նույնիսկ տասնյակ տարիներով հետաձգված առողջական խնդիրներին լուծում տալու միակ տարբերակն ու հնարավորությունը:

Հենց այս մարդկանց արդեն բարեփոխված, որոշների դեպքում նաև փրկված կյանքի պատմությունները կրկնակի ուժ են տալիս հաղթահարելու հնից եկած և նոր առաջացող խնդիրները, զարգացնելու և անընդհատ լավացնելու համակարգը: 

Հաստատակամ շարունակում ենք հետևողական աշխատանքները, սիրելի՛ քաղաքացիներ և բուժաշխատողներ: 

Հաջորդիվ կներկայացնեմ շնորհակալությունների շարք մեր բուժառուներից, նրանց հարազատներից և բուժաշխատողներից",-նշել է նա։

  • Կիսվել: