շաբաթ, մայիս 17
17 / 5 / 2025
Մեկ ամսից «Սևան» ազգային պարկը լիճը մաքրելու համար սեփական տեխնիկա կունենա

Մեկ ամսից «Սևան» ազգային պարկը լիճը մաքրելու համար սեփական տեխնիկա կունենա

Մեկ ամսից «Սևան» ազգային պարկը լիճը մաքրելու համար սեփական տեխնիկա կունենա, և նոր թափով կվերսկսվեն ապօրինի շենք-շինությունների ու կառույցների ապամոնտաժման աշխատանքները: Այս մասին հայտնում է Շրջակա միջավայրի նախարարությունը:

Այսպիսով, Սևանա լճի ու դրա ջրհավաք ավազանի ջրային պաշարների, կենդանական և բուսական աշխարհի, էկոհամակարգերի անխաթարության ապահովման գործում անչափ կարևոր ու առանցքային գործընաթցը նոր փուլ է թևակոխում:

Չորս հատուկ տեխնիկայի ձեռքբերում ենք իրականացրել և արդեն մեկ ամսից «Սևան» ազգային պարկը կունենա նորագույն տեխնիկայով հագեցած ավտոպարկ: Իսկ ապօրինի շենք-շինությունների ու կառույցների ապամոնտաժման համար ազգային պարկում 12 նոր աշխատատեղեր կստեղծվեն:

  • Կիսվել: