հինգշաբթի, ապրիլ 18
18 / 4 / 2024
Մեղրիի լեռնանցքի մի հատվածը պարբերաբար փակվում է, պատճառը միջին նորոգման աշխատանքներն են

Մեղրիի լեռնանցքի մի հատվածը պարբերաբար փակվում է, պատճառը միջին նորոգման աշխատանքներն են

Կապալառուն է «Մեղրիի ՃՇՇՁ» ՍՊ ընկերությունը։

Կատարվում են փոսերի նորոգման, հարթեցման և ասֆալտբետոնե նոր ծածկի տեղադրման աշխատանքներ:

Անվտանգ երթևեկություն ապահովելու նպատակով նշված ճանապարհահատվածը կահավորվել է համապատասխան ճանապարհային նշաններով։

Աշխատանքների կատարման ընթացքում ճանապարհը 20-30 րոպեով պարբերաբար փակվում է։

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը պատճառվող անհարմարության համար հայցում էվվարորդների ներողամտությունը և հորդորում պահպանել երթևեկության կանոնները:

  • Կիսվել: