կիրակի, հունիս 14
14 / 6 / 2026
«Մեգամոլ Արմենիա»-ի հետնամասում գտնվող խանութներից մեկի տանիքում հրդեհ է բռնկվել

«Մեգամոլ Արմենիա»-ի հետնամասում գտնվող խանութներից մեկի տանիքում հրդեհ է բռնկվել

Օգոստոսի 30-ին՝ ժամը 13։24-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի «Մեգամոլ Արմենիա» առևտրի կենտրոնի հետնամասում գտնվող խանութներից մեկի տանիքում հրդեհ է բռնկվել:

 
 

ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ, երկու ջրատար, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խմբերը:

  • Կիսվել: