ուրբաթ, հուլիս 17
17 / 7 / 2026
Մայրաքաղաքում կատարված սպանությունը բացահայտվեց (տեսանյութ)

Մայրաքաղաքում կատարված սպանությունը բացահայտվեց (տեսանյութ)

Հունիսի 7-ին, ժամը 00.05-ին, ոստիկանություն զանգած քաղաքացին հայտնում էր, որ մետրոյի «Շենգավիթ» կայարանի մոտ կրակոցներ են հնչել: Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից։

Նշված վայր մեկնած ոստիկանության օպերատիվ խումբը Սողոմոն Տարոնցու փողոցի 11/8 հասցեի մոտ հայտնաբերեց 38-ամյա տղամարդու դի՝ հրազենային վնասվածքներով:

Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվեցին կրակված գնդակ ու պարկուճներ:
Ոստիկաններն ու քննիչները ձեռնարկեցին բոլոր անհրաժեշտ գործողությունները՝ առանձնապես ծանր հանցագործությունը բացահայտելու ուղղությամբ։ Կարճ ժամանակ անց հանցագործությունը բացահայտվեց։

 

Հանցագործության մեջ կասկածվող 32-ամյա տղամարդը ձերբակալվել է:
Նա ոստիկաններին է ներկայացրել հանցագործության գործիք ատրճանակը՝ դատարկ փամփշտատուփով:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ:

Նշանակվել են փորձաքննություններ։

Կատարվում է նախաքննություն:

  • Կիսվել: