«Մայր Հայաստան» խմբակցությունն առաջարկում է Հրազդանի կիրճ փողոցը վերանվանել Նիկիտա Սիմոնյանի անունով
«Մայր Հայաստան» խմբակցությունն առաջարկում է Հրազդանի կիրճ փողոցը վերանվանել Նիկիտա Սիմոնյանի անունով: Այս մասին տեղեկանում ենք Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար Մանուկ Սուքիասյանի սոցցանցային գրառումից:
Նա, մասնավորապես, նշել է. ««Մայր Հայաստան» խմբակցության նախաձեռնությամբ շրջանառության մեջ դրեցինք «Հրազդան» մարզադաշտի հարեւանությամբ Հրազդանի կիրճ փողոցը Նիկիտա Սիմոնյանի անվան փողոց վերանվանելու նախագիծ»:


