կիրակի, հունիս 16
16 / 6 / 2024
Մայիսի 23-ից հունիսի 20-ը Գալշոյան փողոցի առանձին հատվածներ գիշերային ժամերին փակ են լինելու

Մայիսի 23-ից հունիսի 20-ը Գալշոյան փողոցի առանձին հատվածներ գիշերային ժամերին փակ են լինելու

Մայիսի 23-ից հունիսի 20-ը Գալշոյան փողոցի առանձին հատվածներ գիշերային ժամերին փակ են լինելու:

Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից: 

«Ճանապարհաշինական աշխատանքներով պայմանավորված՝ Նոր Նորք վարչական շրջանի Գալշոյան փողոցի առանձին հատվածներ մայիսի 23-ից հունիսի 20-ը, ժամը 21:00-07:00-ն փակ են լինելու:

Գործընթացի արդյունավետության ապահովման համար վարորդներին հորդորում ենք տրանսպորտային միջոցները գիշերային ժամերին չկայանել Գալշոյան փողոցի երթևեկելի մասում: Պատճառված ժամանակավոր անհարմարության համար հայցում ենք ներողամտություն»,- նշված է հաղորդագրության մեջ: 

  • Կիսվել: