չորեքշաբթի, հուլիս 24
24 / 7 / 2024
Հատիս-Կապուտան բնակավայրերի միջնամասում հայտնաբերվել է հրազենային վնասվածքով տղամարդու մարմին

Հատիս-Կապուտան բնակավայրերի միջնամասում հայտնաբերվել է հրազենային վնասվածքով տղամարդու մարմին

Այսօր՝ հունիսի 15-ին, առեղծվածային դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 20։50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Կոտայքի մարզային վարչությունում և ոստիկանության Կոտայքի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Հատիս - Կապուտան բնակավայրերի միջնամասում գտնվող դժվարանցանելի հատվածներից մեկում կրակոց կամ կրակոցներ են հնչել, ինչից կա զոհ։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են մեկնել ոստիկանության Կոտայքի մարզային վարչության, ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողները և ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Աբովյանի թիվ 45 հրշեջ փրկարարական ջոկատի փրկարարներն ու ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի պարեկները։

Նրանց են միացել նաև «Աբովյան» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը։

Ոստիկանները, պարեկները, փրկարարներն ու բժիշկները մոտ 1,5-2 կմ հատված պետք է անցնեն ոտքով, ու այդ ընթացքում հետախուզական աշխատանքներ են կատարելու նաև տարածքում, քանի որ հստակ տեղը չգիտեն, ինչն ավելի է դժվարացնում նրանց աշխատանքը։ 
 
Դեպքի մասին տեղեկությունը ոստիկանության Կոտայքի բաժնից հայտնել են ՀՀ Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժին և քննչական խումբը ևս միանում է ոստիկաններին ու պարեկներին։

Գ․ Շամշյանի տեղեկություններով մահացածին հայտնաբերել են, ով մոտ 40-45 տարեկան տղամարդ է, նրա կողքին էլ հայտնաբերել են որսորդական հրացան, և տեղի ունեցածը հրազենի գործադրմամբ սպանություն է, դժբախտ պատահար, թե ինքնասպանություն, պարզվում է, ինչպե նաև մահացածի ինքնությունը։

  • Կիսվել: