Մասիսի տարածքում «Ford Fusion»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին. վերջինը տեղում մահացել է
Այսօր՝ հունիսի 13-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 09:30-ի սահմաններում Երևանի բնակիչ 30-ամյա Գագիկ Ս.-ն իր վարած «Ford Fusion» մակնիշի ավտոմեքենայով Երևան-Երասխ ավտոճանապարհի 10-րդ կմ հատվածում վրաերթի է ենթարկել հետիոտն, Արարատի մարզի բնակիչ 40-ամյա Մարգարիտ Հ.-ին:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, վրաերթի ենթարկվածն էլ տեղում մահացել է։
Վրաերթի փաստով Մասիսի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:
Քննիչի հանձնարարականով՝ ավտոմեքենան տեղափոխվում է ոստիկանության Մասիսի բաժնի պահպանվող հատուկ տարածք: Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ: