ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Մասիս քաղաքում հրդեհ է բռնկվել հացատանը

Մասիս քաղաքում հրդեհ է բռնկվել հացատանը

Այսօր՝ ժամը 09:10-ի սահմաններում, ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մասիս քաղաքի հանրապետության փողոցի թիվ 27/1 հասցեում գործող «Շաֆրան» հացատան պահեստային հատվածում հրդեհ է բռնկվել: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը:

 

Դեպքի վայր են ժամանել Մասիսի թիվ 25 հրշեջ-փրկարարական ջոկատից 2 մարտակա հաշվարկ: Մինչ հրշեջների ժամանումը՝ կրակի դեմ պայքարել են հացատան աշխատակիցները, ապա ժամանած հրշեջները նախ մեկուսացրել, ապա մարել են կրակը:

 

Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան:

Ծանուցում.
Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

  • Կիսվել: