երեքշաբթի, հուլիս 21
21 / 7 / 2026
Մաշտոցի պուրակն այսուհետ ամբողջությամբ հանրության սեփականությունն է (տեսանյութ)

Մաշտոցի պուրակն այսուհետ ամբողջությամբ հանրության սեփականությունն է (տեսանյութ)

Մաշտոցի պուրակն այսուհետ ամբողջությամբ հանրության սեփականությունն է: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։

Մինչ այս սեփականության իրավունքով գործող սրճարանի տարածքը ևս տնտեսվարողի հետ բանակցությունների արդյունքում հանձնվել է համայնքին. փոխարենը տնտեսվարողն այն կտնօրինի վարձակալության իրավունքով՝ 20 տարի ժամկետով: 

Իսկ իրենց կենսունակությունը կորցրած ծառերը, որոնք այդ հատվածում հատվել են, կփոխհատուցվեն: Դրանց փոխարեն կտնկտվեն ավելի մեծ քանակով որակյալ ծառատեսակներ:

  • Կիսվել: