ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Մարզպետը համապատասխան տեղերում խոսել, պայմանավորվել է, ներկայումս քննարկման փուլում է․ Մարտունի համայնքի ղեկավար

Մարզպետը համապատասխան տեղերում խոսել, պայմանավորվել է, ներկայումս քննարկման փուլում է․ Մարտունի համայնքի ղեկավար

Հարցը բարձրաձայնված է, մարզպետը համապատասխան տեղերում խոսել, պայմանավորվել է, ներկայումս քննարկման փուլում է: Այս մասին այսօր՝ փետրվարի 21-ին, մարտունցիների բողոքի ակցիայի վայրում լրագրողների հետ զրույցում նշեց Մարտունի համայնքի ղեկավար Հովիկ Հովեյանը:

«Մարդիկ տեղեկացված եմ, որ հարցը քննարկման փուլում է: Մարդ կա, որ տեղեկացված չէ, բայց ընդհանուր առմամբ, տեղեկացված են: Մարդիկ հիմա փողոցը փակել են, պահանջում են մարզպետին, մարզպետն արձակուրդում է, հիմա ճանապարհին է, գալիս է հասնի»,-ասաց նա:

Նշենք, որ Գեղարքունիքի մարզի բնակիչները փակել են Երեւան-Մարտունի ճանապարհը. նրանք բողոքում են ՊԵԿ-ի նոր օրենսդրական փոփոխությունների դեմ, ըստ որի արտագնա աշխատանքի մեկնողները այլ պետություններում ստացված եկամուտից պետք է վճարեն եկամտային հարկ Հայաստանում:

Նշենք, որ Հայաստանից ամենաշատը հենց Գեղարքունիքի մարզի, մասնավորապես, Մարտունու բնակիչներն են մեկնում արտագնա աշխատանքի, եւ պետությանը լրացուցիչ հարկեր վճարելու հեռանկարը նրանց զայրացրել է` պահանջելու են չեղարկել օրենսդրական պահանջը»:

Այսօր ՊԵԿ-ը հաղորդագրություն է տարածել՝ նշելով, որ պատրաստ է այս օրենսդրական կարգավորման շուրջ քննարկումներ սկսել:

  • Կիսվել: