երեքշաբթի, մայիս 13
13 / 5 / 2025
Մարզպետն այցելել է Արմավիրում կառուցվող Սրբոց նահատակաց եկեղեցի` ծանոթանալու շինարարական աշխատանքների ընթացքին

Մարզպետն այցելել է Արմավիրում կառուցվող Սրբոց նահատակաց եկեղեցի` ծանոթանալու շինարարական աշխատանքների ընթացքին

Աշխատանքային օրվա ընթացքում ՀՀ Արմավիրի մարզպետ Դավիթ Խուդաթյանն այցելել է Արմավիր քաղաքում կառուցվող Սրբոց նահատակաց եկեղեցի` ծանոթանալու շինարարական աշխատանքների ընթացքին:

Մարզպետը Արմավիր համայնքի ղեկավար Վարշամ Սարգսյանի, բարերար Գնել Գրիգորյանի, շինարարների հետ շրջել են եկեղեցու տարածքում, հետևել շինարարական աշխատանքների ընթացքին, ծանոթացել նախագծին:

Կառուցապատվող տարածքը 2200 քմ մակերեսով համայնքային սեփականության հողամաս է, որտեղ կառուցապատման համար Արմավիր համայնքի ավագանին մեկ տարի առաջ տվել է համաձայնություն:

Նախագծով նախատեսված է եկեղեցու և զանգակատան կառուցում, տարածքի ամբողջական բարեկարգում և կանաչապատում:

Շինարարական աշխատանքները և տարածքի ամբողջական բարեկարգումը նախատեսված է ավարտել 2025 թվականի տարեվերջին:

  • Կիսվել: