ուրբաթ, հուլիս 17
17 / 7 / 2026
Մարությանի օրոք հետիոտնային անցումի վրա բուդկա է հայտնվել. Խաժակյան (տեսանյութ)

Մարությանի օրոք հետիոտնային անցումի վրա բուդկա է հայտնվել. Խաժակյան (տեսանյութ)

Եթե հրաժարվում եք հավատալ, որ Մարությանի օրոք ապօրինաշինությունը թափ է առել և մայթերը «բուդկաներով» չեն զավթվում, կարող եք չդիտել այս տեսանյութը: Այս մասին այսօր Երեւանի Մարգարյան փողոցից ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց Երեւանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը:

Նա ցույց տվեց անմիջապես մայթի եւ հետիոտնային անցումի վրա կառուցված նոր կրպակը։

Խաժակյանն ասաց. «Եթե հիշում եք, Հայաստանում 2018 թվականին տեղի ունեցավ ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխությունը, Հայկ Մարությանն ընտրվեց քաղաքապետ եւ բոլորիս խոստացավ՝ նոր Երեւան, զերծ հին խնդիրներից։ Հիմա ցույց եմ տալիս, թե ինչ է եղել եւ ինչ է կատարվում այս ընթացքում։

Մայթի վրա Մարությանի օրոք բուտկա է հայտնվել եւ օրեր առաջ բերել երկրորդ համապատասխան կրպակն են դրել, որն անմիջապես գտնվում է հետիոտնային անցման վրա։ Կարծում եմ Մարությանի, որեւէ խոստում այլեւս չի մնացել, որ հակառակ ձեւով չի կատարվել»:

Նա նաեւ դիմեց քաղաքացիներին՝ ասելով, որ եթե նմանատիպ նոր շինություններ, կրպակներ տեսնեն, դիմեն իրեն. ինքն անպայման հետամուտ կլինի։

  • Կիսվել: