Մարտունիում պայթյուն է տեղի ունեցել բնակարաններից մեկում
Այսօր՝ փետրվարի 1-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 10։30-ի սահմաններում ահազանգ է ստացվել, որ Մարտունի քաղաքի Երևանյան փողոցի 55 շենքի բնակարաններից մեկում պայթյուն է տեղի ունեցել։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ պայթյունը տեղի է ունեցել նշված շենքի 18-րդ բնակարանում՝ գազի արտահոսքի պատճառով, ինչի հետևանքով վնասվել են տան լուսամուտների մի մասը և դռները։
Պայթյունի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։


