շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Մարտի 21-27-ը պարեկները հայտնաբերել են երթևեկության կանոնների 1965 խախտում

Մարտի 21-27-ը պարեկները հայտնաբերել են երթևեկության կանոնների 1965 խախտում

Մարտի 21-27-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում պարեկային ծառայության Երևանի գնդի ոստիկանները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 1965 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 231 տրանսպորտային միջոց։

Հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող՝ 112, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 252 անձ։ 72 տրանսպորտային միջոց շահագործվել է հաշվառման համարանիշները սահմանված տեղում չփակցված, 12-ը՝ ժամկետանց ժամանակավոր համարանիշներով, 3-ը՝ առանց համարանիշների, 14-ը՝ ստանդարտին չհամապատասխանող համարանիշներով, 10-ը՝ անընթեռնելի համարանիշներով, 8-ը՝ փակված համարանիշներով, 224-ը՝ առանց ԱՊՊԱ պայմանագրի։

Բացի այդ, պարեկները ոստիկանության ԵՔՎ տարածքային ստորաբաժանումներ բերման են ենթարկել 62 անձի՝ բացահայտելով հանցագործության դեպքեր:

  • Կիսվել: